Սպորտ

ՉԼ «Փյունիկ»-«Դինամո Մինսկ» հանդիպման վայրը փոխվել է

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ»-«Դինամո Մինսկ» պատասխան հանդիպման վայրը փոխվել է, տեղեկացնում է հայկական ակումբի լրատվության բաժինը։ 

Մասնավորապես, հուլիսի 16-ին նախատեսված հանդիպումը կկայանա ոչ թե «Ուրարտու» ստադիոնում, ինչպես նախապես հայտարարվել էր, այլ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: