Սպորտ

Հայ բռնցքամարտիկները պատանեկան ԵԱ-ում ապահովել են 10 մեդալ

Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են ապահովել Սարաևոյում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Կիսաեզրափակչում ունենք 8 տղա և 2 աղջիկ մասնակից։ 

Կիսաեզրափակիչ են դուրս եկել և առնվազն բրոնզե մեդալ ապահովել Սիմոն Սիմոնյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (50 կգ), Տիգրան Հովսեփյանը (54 կգ), Մարտին Սահակյանը (60 կգ), Ալեքս Պետրոսյանը (63 կգ), Արտյոմ Ստեփանյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (75 կգ), Հրաչ Խաչատրյանը (+80 կգ), աղջիկներից՝ Սյուզաննա Իշխանյանը (46 կգ) և Համեստ Աֆրիկյանը (48 կգ):