Հունաստանի Հռոդոս կղզում ավարտվել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնությունը։ Հայաստանի հավաքականը դարձել է առաջնության փոխչեմպիոն։
Հայաստանը ներկայացնում էին Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը և Բենիկ Ագասարովը:
Վերջին խաղափուլում հայ շախմատիստները 3:1 հաշվով հաղթել են Ավստրիայի թիմին:
Առաջնության հաղթող է դարձել Իսրայելի ընտրանին, որին առաջնության ընթացքում պարտության է մատնել միայն Հայաստանի թիմը: