Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: Երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 45:43 հաշվով հաղթել է
Անդորրայի հավաքականին:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Քրիստինա Կեպենեկյանն էր: Նա վաստակել է 18 միավոր և 14 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին: Հայաստանի հավաքականն անցկացրած 3 խաղերից հետո տոնել է 1 հաղթանակ և կրել երկու պարտություն, ըստ այդմ՝ մեր ընտրանին պայքարը կշարունակի 5-8 տեղերի համար: