Սպորտ

Դուգլաս Լուիսը մոտ է «Յուվենտուս» տեղափոխությանը

Այսօր «Աստոն Վիլլայի» կիսապաշտպանը բուժզննում կանցնի թուրինյան ակումբի համար Բրազիլիայի հավաքականի կազմում. հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ 26-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսի» հետ պայմանագիր կկնքի մինչև 2029 թվականի հունիսը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Վիլլան» Լուիսի համար կստանա 22 միլիոն եվրո, ևս 8 միլիոնը նախատեսված է որպես բոնուս: Գործարքում կընդգրկվեն նաև թուրինցիների երկու խաղացող՝ կիսապաշտպաններ Սեմ Այլինգը և Էնցո Բարենեչեան: