Սպորտ

Կոբախիձեն և Զուրաբիշվիլին առանձին են շնորհավորել Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստներին

Վրաստանի առաջին դեմքերն Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ դուրս գալու կապակցությամբ առանձին-առանձին են շնորհավորել ֆուտբոլի ազգային հավաքականին՝ դրանով ևս մեկ անգամ հաստատելով երկրում քաղաքական ճգնաժամի լրջությունը:

Հունիսի 26-ին Վրաստանը Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում 2:0 հաշվով հաղթել է Պորտուգալիայի թիմին: Թիմն իր պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել միջազգային խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլ:

Գերմանիայի Գելզենկիրխենի մարզադաշտում կայացած պատմական խաղին հետևել են, մասնավորապես, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Կառավարության ղեկավարի և ընդդիմադիր նախագահի տեղերը ամբիոնի տարբեր հատվածներում են եղել։ Խաղից հետո նրանք նույնպես առանձին-առանձին են շնորհավորել խաղացողներին։

«Անհավանական հույզեր. տղաների հետ էի, նրանք իսկապես մեզ հրաշք պարգևեցին։ Յուրաքանչյուրն արժանի է ավելիին, քան պարզապես երախտագիտությունն է: Հրաշք, թե ինչպես են նրանք պայքարել մինչև վերջ: Բացի պայքարից, մենք՝ վրացիներս, ունենք ֆուտբոլային տաղանդ, դա ևս մեկ անգամ ապացուցվեց։ Շնորհակալություն նրանց», - ասել է Կոբախիձեն լրագրողներին։

Վարչապետի մամուլի ծառայությունը չի տվել շնորհավորանքի կադրերը։ Իսկ ահա Զուրաբիշվիլին սոցիալական ցանցերում ակտիվորեն կիսվել է Գելզենկիրխենի լուսանկարներով ու տեսանյութերով։