Սպորտ

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում: Աղջիկների պայքարում 48 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզ:

Քառորդ եզրափակիչում հայ մարզուհին պարտության է մատնել սերբ Մելինդա Ուտասին: Առաջին իսկ ռաունդից Աֆրիկյանն ունեցել է մեծ առավելություն, իսկ 2-րդ ռաունդում նրա հարվածը ցնցել է մրցակցին, որից հետո մրցավարը նախ հաշիվ է բացել, ապա դադարեցրել մենամարտը: