Սպորտ

Ֆուտբոլը ձանձրալի է դարձել. Ռոնալդո

Ռոնալդոն հայտարարել է, որ ֆուտբոլը ձանձրալի է դարձել, այդ պատճառով էլ նախընտրում է թենիսը:

Մադրիդի «Ռեալի», «Ինտերի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվողը ներկա է գտնվել թենիսի մարզիչ Պատրիկ Մուրատօղլուի ակադեմիայում կազմակերպված միջոցառմանը:

«Այսօր ես թենիսն ավելի շատ եմ սիրում, քան ֆուտբոլը։ Դա անհավատալի է: Ես այլևս չեմ կարողանում ֆուտբոլ դիտել, բայց կարող եմ հինգ ժամ անցկացնել թենիս դիտելով:

Ես մարզվում եմ շաբաթական երեք անգամ և արդեն շատ մրցունակ եմ։ Իմ խաղն օրեցօր լավանում է՝ բացառությամբ բեքհենդի», - ասել է Ռոնալդոն։