ՖԻՖԱ-ն ցանկանում է 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչն անցկացնել Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, հայտնում է իսպանական «Մարկա» պարբերականը:
Աշխարհի 2030 թվականի առաջնության եզրափակիչ մասը պետք է անցկացվի ամռանը՝ Իսպանիայում, Պորտուգալիայում և Մարոկկոյում: Ուրուգվայը, Արգենտինան և Պարագվայը կընդունեն մրցաշարի բացման մեկական հանդիպում: ԱԱ-2030-ը տեղի կունենա պատմության մեջ առաջին առաջնությունից ուղիղ 100 տարի անց:
Նշենք, որ 2026 թվականին կանցկացվի ֆուտբոլի աշխարհի 23-րդ առաջնությունը, որը կընդունեն ԱՄՆ-ն, Մեքսիկան և Կանադան: Մրցաշարի եզրափակիչ մասը կտևի մեկ ամսից մի փոքր ավելի՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը: Եզրափակիչը տեղի կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների «Մետլայֆ» մարզադաշտում: