Նաչո Ֆերնանդեսը հրաժեշտ է տվել «Ռեալի» երկրպագուներին:
Այսօր մադրիդյան ակումբը հայտարարել է պաշտպանի և թիմի ավագի հեռանալու մասին: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ նա կմիանա Սաուդյան «Ալ-Կադիսիային»:
««Մադրիդի» սիրելի երկրպագուներ, ես հրաժեշտ եմ տալիս իմ կյանքի ակումբին՝ «Ռեալին»։ Ես եկել եմ այստեղ, երբ 10 տարեկան էի, այստեղ ես ձևավորվել եմ որպես անհատ և խաղացող, սովորել եմ հաղթել և պարտվել, պայքարել և հանդուրժել, ուրախանալ և միշտ ապրել խանդավառությամբ և վճռականությամբ:
Այստեղ սովորեցի այն ամենը, ինչ գիտեմ այսօր: Գրեթե 25 տարի ամեն օր նույն տեղում էի մարզվում՝ հասկանալով «Ռեալի» արժեքները, կյանքս նվիրելով ու պայքարելով այդ զինանշանի համար: Դու ինձ ամեն ինչ տվեցիր:
Ինձ համար շատ դժվար է, բայց հիմա ժամանակն է հեռանալ վստահությամբ և հանգստությամբ՝ իմանալով, որ միշտ տվել եմ իմ ամբողջ ուժը, որպեսզի ներկայացնեմ այս ակումբը խաղադաշտում և դրա սահմաններից դուրս: Երբ փոքր էի, երազում էի խաղալ մեր «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, և այսօր պատիվ ունեմ ավարտելու կարիերաս որպես ավագ, որի օրոք ակումբը 15-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգան: Իմ զգացմունքներն արտահայտելու խոսքեր չկան:
Ես միշտ ցանկացել եմ կարիերաս ավարտել «Ռեալում» գեղեցիկ և գագաթնակետին, և կարող եմ ասել, որ ավելի լավ ավարտ պարզապես չի կարող լինել»,- գրել է Նաչոն իր սոցցանցերի էջերում։