Սպորտ

Հայ շախմատիստները հաղթել են Իսրայելի թիմին և միանձնյա առաջատար են

Ավարտվել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության 4-րդ խաղափուլը: Այսօր հայ շախմատիստները 2.5:1.5 հաշվով հաղթել են առաջնությունում ամենաբարձր վարկանիշն ունեցող Իսրայելի թիմին:

Հայաստանի հավաքականին հաղթական միավորներ են բերել Էմին Օհանյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը: Այս կարևոր հաղթանակից հետո մեր պատանիների թիմն առաջնության միանձնյա առաջատարն է: Հաջորդ՝ 5-րդ խաղափուլում մեր պատանիները մրցելու են Լեհաստանի թիմի դեմ: