«Լոս բլանկոսները» պատրաստ էին 34-ամյա հարձակվողին 1,5 միլիոն եվրոյով վարձակալությունից հետո գնել «Էսպանյոլից» և նրան մեկ տարվա պայմանագիր առաջարկել։
Այնուամենայնիվ, ըստ COPE-ի, Խոսելուն ցանկացել է փոխել թիմը «Ռեալ»-ի երկու հարձակվողների՝ Կիլիան Մբապեի և Էնդրիկի հայտնվելու պատճառով:
Իսպանացու նոր ակումբը հայտնի կդառնա շուտով։ Սպասվում է, որ սա կլինի Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը։
Անցած մրցաշրջանում Խոսելուն «Ռեալի» կազմում անցկացրել է 49 հանդիպում, դարձել 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ, հաղթել է Սուպերգավաթը և Իսպանիայի առաջնությունը, ինչպես նաև Չեմպիոնների լիգան։