Լիոնել Մեսսին այսօր նշում է ծննդյան տարեդարձը:
Հունիսի 24-ին «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվողը, որը նախկինում հանդես է եկել «Բարսելոնայում» և ՊՍԺ-ում, նշում է ծննդյան 37-ամյակը:
Մեսսին աշխարհի գործող չեմպիոնն է և Ամերիկայի գավաթակիրը: Իր կարիերայի ընթացքում նա 10 անգամ դարձել Է Իսպանիայի չեմպիոն, 7 անգամ նվաճել երկրի գավաթը և 8 անգամ դարձել սուպերգավաթակիր, 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 3 անգամ դարձել Եվրոպայի Սուպերգավաթի և աշխարհի ակումբային առաջնության հաղթող։
Ֆրանսիայում Մեսսին երկու անգամ հաղթել է առաջնությունում և դարձել գավաթակիր:
Բացի այդ, արգենտինացին «Ոսկե գնդակին» արժանացել է ռեկորդային՝ 8 անգամ։