Սպորտ

Պորտուգալացի կիսապաշտպանը տեղափոխվել է «Նոա»

Պորտուգալացի կիսապաշտպան Հելդեր Ֆերեյրան մարզական կարիերան կշարունակի «Նոա» ֆուտբոլային ակումբում, տեղեկացնում է թիմի մամուլի ծառայությունը։ 

Նա «Վիտորիա Գիմարայեշի» սան է։ 2017 թվականից հանդես է եկել ակումբի գլխավոր թիմում, իսկ 2019-ին տեղափոխվել է «Պասուշ Ֆերեյրա»։ Պորտուգալիայի բարձրագույն լիգայում Հելդեր Ֆերեյրան անցկացրել է 111 խաղ ու խփել 10 գոլ։

Թիմի նորեկը խաղացել է նաև Պորտուգալիայի տարբեր տարիքային հավաքականներում։ Երկրի մինչև 20 տարեկանների հավաքականում 2 գոլ է խփել անցկացրած 5 խաղում։ 27-ամյա ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել Կիպրոսի «Անորտոսիսից», որի կազմում մասնակցել է Կիպրոսի առաջնության 67 խաղի ու դարձել 9 գոլի հեղինակ։