Սպորտ

«Միշտ ցավալի է, երբ գնդակ ես բաց թողնում խաղի վերջում». Ջակա

Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան և ավագ Գրանիտ Ջական մեկնաբանել է Եվրո-2024-ի 3-րդ տուրի խաղում Գերմանիայի հետ ոչ ոքին (1:1):

«Միշտ ցավալի է, երբ գնդակ ես բաց թողնում խաղի վերջում։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ մենք հիանալի բնավորություն ցույց տվեցինք, հիանալի պահեցինք գնդակը, շատ լավ խաղացինք և, ի վերջո, պետք է գոհ լինենք մեկ միավորից։

Մենք գիտեինք, թե որքան ուժեղ են գերմանացիները։ Միշտ չէ, որ ստացվում էր գնդակով խաղալ այնքան ազատ, որքան մենք սովորաբար ցանկանում ենք։ Բայց, կարծում եմ, մենք ագրեսիվ գործեցինք առանց գնդակի, պրեսինգ արեցինք և շատ դեպքերում մեզ լավ ցույց տվեցինք», - Ջակիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Անցկացրած երեք տուրից հետո Գերմանիայի հավաքականը վաստակել է 7 միավոր և գլխավորել Ա խումբը: Երկրորդ տեղը զբաղեցրել Է Շվեյցարիան: Մուրատ Յակինի սաները վաստակել են 5 միավոր։