Մադրիդի «Ռեալը» ցանկանում է խոշոր գումար վաստակել ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինի դիմաց, եթե ուկրաինացին իսկապես որոշի փոխել ակումբային գրանցումը. հաղորդում է Defensa Central պարբերականը:
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանական Պրիմերայի գործող չեմպիոններն ու Չեմպիոնների լիգայի հաղթողները 35 միլիոն դոլար են պահանջում իրենց դարպասապահի համար:
Նշվում է, որ 25-ամյա դարպասապահով հետաքրքրվում են եվրոպական ֆուտբոլի այնպիսի գրանդներ, ինչպիսիք են Լոնդոնի «Արսենալը», «Նյուքասլը» և Մադրիդի «Ատլետիկոն»:
Անցած մրցաշրջանում Լունինը «սերուցքայինների» կազմում անցկացրել է 12 չոր հանդիպում, իսկ մնացած 19 խաղում բաց է թողել 32 գնդակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 16 միլիոն եվրո։