Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Երևանում «Newmag / summerfest-2024»-ի շրջանակում խոսել է հավաքականում իր ելույթների ու մասնակցության մասին։
Հարցին՝ հավաքականում իր էջը համարու՞մ է փակված, Մխիթարյանն ասել է, որ այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ։
«Ավելի լավ է ավարտել մեկ քայլ շուտ, քան՝ երկու քայլ ուշ: Ավելի լավ է՝ այդ որոշումը կայացնես դու, քան՝ ուրիշները: Իմ ցանկացած որոշման համար, որը կայացրել եմ իմ ֆորտբոլային կարիերայի ընթացքում և դրանից դուրս, չեմ զղջում: Ես գոհ եմ իմ որոշումներից, գոհ եմ իմ անցած ճանապարհից։ Որոշ մարդիկ հնարավոր է՝ ասեն կարելի էր ավելի լավ կարիերա ունենալ, կարելի էր ավելի վատը, բայց, կարծում եմ, ոչ մեկը ճակատագրից չի կարող փախչել։ Ցավոք սրտի, իմ համար հավաքականի դուռը փակ է»,- ասել է Մխիթարյանը։