Հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Իսթբուրնի ընտրական մրցաշարի կիսաեզրափակչում հաղթել է դանիացի Կլարա Տաուսոնին՝ 7:6 (7:1), 6:2։
Հանդիպումը տևեց 1 ժամ 18 րոպե։
Ավանեսյանը կխաղա խորվաթ Պետրա Մարտիչի հետ՝ Մեծ Բրիտանիայում ընթացող խոտածածկով մրցաշարի հիմնական խաղարկություն դուրս գալու համար։