Եվրո-2024

Խորվաթիա-Ալբանիա․ ոչ-ոքի՝ լարված վերջաբանով

Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում մրցեցին Խորվաթիայի և Ալբանիայի հավաքականները։ Հանդիպման հիմնական իրադարձությունները ծավալվեցին երկրորդ խաղակեսին, թեև 11-րդ րոպեին խորվաթների դարպասը գրավեց Ալբանիայի կիսապաշտպան Կազիմ Լաչին:

Երկրորդ խաղակեսի 74-րդ րոպեին Խորվաթիան կարողացավ խփել պատասխան գոլը։ Աչքի ընկավ Անդրեյ Կրամարիչը։ 2 րոպե էլ չէր անցել, երբ խորվաթները նաև առաջ անցան հաշվի մեջ՝ Կլաուս Գյասուլան ինքնագոլի շնորհիվ։ 

Սակայն մրցավարի ավելացրած ժամանակի 5-րդ րոպեին նույն Գյուսալան արդեն գրավեց մրցակցի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը՝ 2։2։