Սպորտ

Այսօր Տիգրան Պետրոսյանի 95-ամյակն է

Այսօր հայ մեծանուն շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 95-ամյակն է։ 

Տիգրան Պետրոսյանը ծնվել է 1929թ. հունիսի 17-ին՝ Թիֆլիսում:

Շախմատ խաղալ սովորել է 8 տարեկանում։ 1946 թվականին Պետրոսյանը ստացել է սպորտի վարպետի կոչում։ 

1951 թվականին տեղի ունեցած ՍՍՀՄ առաջնության ժամանակ նա գրավել է 2-րդ հորիզոնականը, ինչի շնորհիվ վաստակել է միջազգային վարպետի կոչում

Հաջորդ տարի արդեն նա գրոսմայստերի կոչում է ստացել, 

Աշխարհի չեմպիոնի կոչումը Տիգրան Պետրոսյանը նվաճել է 1963թ.՝ 34 տարեկանում, հաղթելով Միխայիլ Բոտվիննիկին: 1966թ․ նա պահպանել է այդ կոչումը՝ հաղթելով Բորիս Սպասկուն։ Իր խաղաոճի շնորհիվ վաստակել է «Երկաթե Տիգրան» անունը:

Տիգրան Պետրոսյանը մահացել է 1984թ. օգոստոսի 13-ին: Այդ ժամանակվանից Երևանի շախմատի տունը կրում է շախմատի լեգենդ Տիգրան Պետրոսյանի անունը։