Չեռնոգորիայի հավաքականի դարպասապահ Մատյա Սարկիչը մահացել է 26 տարեկանում։
Այդ մասին հայտնել է անգլիական Միլվոլի մամուլի ծառայությունը, որի կազմում ֆուտբոլիստը հանդես է եկել 2023 թվականից։ Ակումբը չի նշել դարպասապահի մահվան պատճառը։
Չեռնոգորական Vijesti պորտալը գրում է, որ Սարկիչը մահացել է առավոտյան։ Սարկիչը 2019 թվականից ի վեր ազգային հավաքականում անցկացրել է ինը հանդիպում, որոնցից վերջինն անցկացրել է հունիսի 5-ին բելգիացիների դեմ:
Չեռնոգորիայի ֆուտբոլի ֆեդերացիան և Միլվոլ ակումբը ցավակցություն են հայտնել Սարկիչի մահվան կապակցությամբ։