Սպորտ

249,5 մլն դրամ՝ մարզական ֆեդերացիաներին

2024 թ. ընթացքում Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, միջազգային մարզական միջոցառումներին, տարբեր տարիքային խմբերի ՀՀ առաջնություններին և ուսումնամարզական հավաքներին ՀՀ հավաքական թիմերի մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման համար ՀՀ մարզական ֆեդերացիաներին լրացուցիչ գումար տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում:

Լրացուցիչ ֆինանսավորմամբ ֆեդերացիաները ՀՀ-ում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, լիարժեք կմասնակցեն Եվրոպայի, աշխարհի առաջնություններին և վարկանիշային մրցաշարերին, կկազմակերպեն ուսումնամարզական հավաքներ, այդ թվում՝ համատեղ ուսումնամարզական հավաքներ այլ երկրների հավաքականների հետ:

Ընդհանուր առմամբ 2024 թ.ընթացքում Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, միջազգային մարզական միջոցառումներին, տարբեր տարիքային խմբերի ՀՀ առաջնություններին և ուսումնամարզական հավաքներին ՀՀ հավաքական թիմերի մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման համար ՀՀ մարզական ֆեդերացիաներին անհրաժեշտ է 249,557.3 հազար դրամ լրացուցիչ գումար: