Եվրո-2024-ի խմբային փուլի մեկնարկային խաղում ուժերն են չափում Գերմանիայի և Շոտլանդիայի հավաքականները։ Առաջին խաղակեսից հետո կազմակերպիչ երկրի հավաքականն առջևում է 3։0 հաշվով։
Հանդիպման 10-րդ րոպեին գերմանացիներին հաշվի մեջ առաջ է մղել Ֆլորիան Վիրցը, ընդամենը 9 րոպե անց բունդեսթիմի առավելությունը կրկնապատկել է Ջամալ Մուսիալան։ Առաջին խաղակեսի ավարտին՝ մրցավարի ավելացրած առաջին րոպեին, 11 մետրանոցից հաշիվը խոշոր է դարձրել Կայ Հավերցը։