Հնդկաստանի Գանդինագար քաղաքում ավարտվել է շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:
Առաջնության 6 մեդալակիրներից 2-ը հայ շախմատիստներն են: Առաջնությունն անցկացվում էր 11 խաղափուլով:
Պատանիների առաջնության լավագույն եռյակ
1-ին տեղ՝ Ղազախստանը ներկայացնող Կազիբեկ Նոգերբեկ՝ 8.5 միավոր
2-րդ տեղ՝ Հայաստանը ներկայացնող Էմին Օհանյան՝ 8.5 միավոր
3-րդ տեղ՝ Սերբիան ներկայացնող Լուկա Բուդիսավլևիչ՝ 8 միավոր
Մամիկոն Ղարիբյանը նույնպես վաստակել է 8 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 4-րդ տեղը:
Աղջիկների առաջնության լավագույն եռյակ
1-ին տեղ՝ Հնդկաստանը ներկայացնող Դիվյա Դեշմուխ՝ 10 միավոր
2-րդ տեղ՝ Հայաստանը ներկայացնող Մարիամ Մկրտչյան՝ 9.5 միավոր
3-րդ տեղ՝ Ադրբեջանը ներկայացնող Այան Ալլահվերդիևա՝ 8.5 միավոր։