Գարեթ Սաութգեյթը գնահատել է Անգլիայի հավաքականի շանսերը Եվրո-2024-ում․
«Մենք կայուն խաղ ենք ցուցադրում արդեն 5-6 տարի։ Կարծում եմ, որ վերջին հինգ տարում մենք աշխարհի լավագույն հնգյակում էինք, քանի որ անընդհատ լավ արդյունքների էինք հասնում։ Այժմ մենք ունենք փլեյ-օֆֆի մեծ հանդիպումների փորձ, որը մեզ շատ է օգնում։
Բացի այդ, մեր ֆուտբոլիստները ակումբային մակարդակում հաղթանակների լավ փորձ են ստացել, այդ պատճառով էլ մենք այն թիմերին ենք ուշադիր, որոնք անկեղծորեն վստահ են, որ ունակ են հաղթել ցանկացածին։ Շատ հաճախ թիմերը վստահեցնում են, որ գնում են հաղթելու, բայց դա ոչնչով չեն ամրապնդում։
Մեր խոսքերը հաստատված են գործերով, մենք մեկ քայլի վրա էինք Եվրոպայի չեմպիոնի տիտղոսից, ուստի գիտենք, որ ամեն ինչ հնարավոր է (Եվրո-2020-ի եզրափակչում Անգլիան 11 մետրանոցներով պարտվեց Իտալիային (1:1, 2:3). Սա մի տեսակ հոգեբանական առաջընթաց է։ Այժմ մենք պետք է մեկ քայլ առաջ շարժվենք»,– ասել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը։
Եվրո-2024-ի եզրափակիչ մրցաշարում բրիտանացիները նույն խմբում կխաղան Սերբիայի, Դանիայի և Սլովենիայի հետ: