Սպորտ

Զիրկզեն տեղափոխվում է «Միլան»

«Միլանը» համաձայնության է եկել Ջոշուա Զիրկզեի հետ համագործակցության պայմանների շուրջ:

Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, «ռոսոներիները» 5 տարվա պայմանագիր են համաձայնեցրել «Բոլոնիայի» հարձակվողի հետ: Հոլանդացի ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 4 միլիոն եվրո՝ հաշվի առնելով բոնուսները։

Այժմ «Միլանը» հույս ունի հասնել Զիրկզեի գործակալին վճարումների ծավալի նվազմանը (հաղորդվում էր, որ Կիա Ջուրաբչիանն ակնկալում էր ստանալ 15 միլիոն եվրո): Նշվում է, որ բանակցությունները կարող են հաջողությամբ ավարտվել շաբաթվա կեսին:

Հարձակվողի համար միլանցիները կվճարեն 40 միլիոն եվրո։