Ռուսաստանահայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը շուտով կխաղա արդեն Հայաստանի դրոշի ներքո։ Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ շուտով Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո, կներկայացնի մեր երկիրը»,- Բուն TV-ին հայտնել է Կարեն Գիլոյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում ծնված Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 78-րդ տեղը։