Սպորտ

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել «Բայերի» հետ Վիրցի տրանսֆերի շուրջ

Մադրիդի «Ռեալը» մոտ է Լևերկուզենի «Բայերից» Ֆլորիան Վիրցին ձեռք բերելուն: Ինչպես հայտնում է Marca-ն, կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ Մադրիդի և Լևերկուզենի միջև  երկու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Առաջինը վերաբերում է ակումբներին. համաձայնագիրը երաշխավորում է, որ ֆուտբոլիստը այս ամառ չի հեռանա գերմանական ակումբից, այլ 2025-ին։

Երկրորդը պայմանագրի պայմանները քննարկվում ու համաձայնեցվում են հենց իր՝ ֆուտբոլիստի հետ։

Վիրցը բոլոր մրցաշարերում անցկացրած 49 խաղում դարձել է 18 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։ Սպասվում է, որ Լևերկուզենի հետ գործարքը արքայական ակումբին կարժենա 150 միլիոն եվրո։