Սպորտ

Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան 2 տարով հեռացվել է ՖԻԴԵ-ից Ուկրաինայի բողոքի պատճառով

Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան երկու տարով զրկվել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) անդամակցությունից, որոշումը կայացրել է կազմակերպության էթիկայի հանձնաժողովը`  Ուկրաինայի շախմատի ֆեդերացիայի բողոքի հիման վրա։

Ուկրաինայի շախմատի ֆեդերացիայի բողոքում նշվում է, որ ռուսական կառույցն առնչվում է անձանց հետ, որոնք միջազգային պատժամիջոցների տակ են: