Սպորտ

Ստուգողական խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթեց Ղազախստանին

Ստուգողական խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթեց Ղազախստանին

Երևանի Վազգեն սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական խաղում ուժերը չափեց Ղազախստանի ընտրանու հետ։ 

Արդեն 4-րդ րոպեին մեր ընտրանին առաջ անցավ հաշվի մեջ, ինքնագոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Մարոչկինը։

58-րդ րոպեին Հայաստանի հավաքականին հաջողվեց կրկնապատկեց հաշիվը։ Մրցակցի դարպասը գրավեց Վահան Բիչախչյանը։

Հանդիպման ավարտին՝ մրցավարի ավելացրած 5-րդ րոպեին, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը տուգանային հրապարակում ձեռքով խաղաց և մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, որը Բաուրժան Իսլամխանն անվրեպ իրացրեց։ 

Այդուհանդերձ, Պետրակովի սաները հաղթեցին 2։1 հաշվով։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական