Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթիի» վինգերը չի ընդգրկվել Անգլիայի հավաքականի վերջնական հայտացուցակում:
Ինչպես գրում է թե Telegraph-ը, հավաքականի ֆուտբոլիստները ցնցված են Գարեթ Սաութգեյթի՝ Գրիլիշին Եվրոպայի առաջնության հայտացուցակից հանելու որոշումից: Աղբյուրի փոխանցմամբ՝ թիմի ավագ անդամներից մեկն անձամբ է դիմել մարզչին, որպեսզի փորձի հասկանալ նրա որոշումը և բացատրել թիմակիցներին:
Նշվում է, որ բացարձակապես ոչ մի ակնարկ չկա թիմի ներսում վիճաբանության կամ կոնֆլիկտի մասին: Այնուամենայնիվ, խաղացողները ցնցված էին մարզչի որոշումից, նրանցից ոմանք դրանից հետո աջակցության համար գնացել են Գրիլիշի մոտ՝ նրան ասելով, որ նա պետք է լիներ կազմի մեջ:
Նենք, որ Գրիլիշը Անգլիայի հավաքականի կազմում եղել է վերջին երկու խոշոր մրցաշարերում՝ Եվրո-2020 և 2022 թվականի աշխարհի առաջնությունում։