Սպորտ

«Գալաքսին» կփորձի միավորել Ռոյսին և Լևանդովսկուն

Ռոբերտ Լևանդովսկին կարող է կարիերան շարունակել ՄԼՍ-ում։

Ինչպես As -ին հայտնի է դարձել «Լոս Անջելես Գալաքսիին» մոտ կանգնած աղբյուրներից, ամերիկյան ակումբը մտադիր է ձեռք բերել «Բարսելոնայի» 35-ամյա հարձակվողին:

Թեև այս պահին Լևանդովսկու տեղափոխությունը ՄԼՍ-ի ակումբ բարդ է թվում, «Գալաքսիում» վստահ են, որ կկարողանան տրանսֆերն իրականացնել 2025 թվականի ամռանը: Այս տեղափոխության առանցքային տարրը Մարկո Ռոյսն է, ում հետ լեհը ընկերություն է անում Դորտմունդի «Բորուսիայում» հանդես գալուց ի վեր: «Գալաքսիում» ցանկանում են վերամիավորել իրենց դուետը Լիոնել Մեսսիի և Լուիս Սուարեսի նմանությամբ Մայամիի «Ինտերում»:

Լեհի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը և ունի մեկ տարով երկարաձգելու տարբերակ: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրա հեռանալը կարող է ավելի վաղ տեղի ունենալ որպես այն վերակառուցման մաս, որը կատալոնացիները նախատեսում են իրենց կազմը թարմացնելու համար: Հենց այդ ժամանակ էլ «Գալաքսին» կփորձի ձեռք բերել նրան։