Սպորտ

«Բարսելոնան» 2025թ. համար խոշոր տրանսֆեր է նախատեսում

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն մտադիր է 2025 թվականի ամռանը ձեռք բերել «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին:

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, եթե Դեկուն հիմա տրանսֆերների համար գումար ունենար, ապա նրա առաջնային նպատակը կդառնա Վիրցը, որը պայմանագիր ունի «Բայերի» հետ մինչև 2027 թվականը: Սակայն «Բարսելոնան» հաջորդ ամռանը կփորձի ձեռք բերել 21-ամյա ֆուտբոլիստին:

Վիրցը «Բայեր 04» ակումբում հանդես է գալիս 2020 թվականից։ Անցած մրցաշրջանում Ֆլորիանը 49 խաղում դարձել է 18 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ:

Ինչպես հաղորդում է գերմանական Բունդեսլիգայի պաշտոնական կայքը, Ֆլորիան Վիրցը ճանաչվել է ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 2023/2024 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: