Ընկերական հանդիպումների շրջանակում միմյանց դեմ մրցել են Մեքսիկայի և Ուրուգվայի հավաքականները։ Նշենք, որ հարավամերիկացիները հաղթել են խոշոր հաշվով՝ 4-0:
Խաղի 7-րդ րոպեին առաջին գնդակը իր հաշվին գրանցեց «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը: 26-րդ րոպեին հարձակման գծում նրա խաղընկեր Ֆակունդո Պելիստրին խփել է երկրորդ գնդակը: 44-րդ րոպեին Նունյեսը դուբլ է ձևակերպել, իսկ 49 -րդ րդ րոպեին՝ հեթ-տրիկ՝ ձևակերպելով հանդիպման վերջնական արդյունքը: