Սպորտ

Հայաստանը և Վրաստանը համատեղ հայտ կներկայացնեն 2029թ. աշխարհի երիտասարդական առաջնությունը անցկացնելու համար

Հայաստանի և Վրաստանի ֆեդերացիաները որոշել են դիմել ՖԻՖԱ՝ 2029թ. անցկացվելիք աշխարհի երիտասարդական առաջնությունը համատեղ ուժերով անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին այսօր Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Ըստ ՀՖՖ նախագահի՝ համատեղ հայտի շուրջ կողմերը կսկսեն աշխատել արդեն այսօրվանից․

«Մենք նախնական քննարկումներ ենք ունեցել եվրոպական և համաշխարհային ֆուտբոլը կառավարող մարմինների հետ։ Պետք է ասեմ, որ ՈւԵՖԱ-ն արդեն իսկ հաստատել է, որ Եվրոպայից աջակցելու է Հայաստանի և Վրաստանի համատեղ հայտին»,- հայտարարել է Արմեն Մելիքբեկյանը։