Սպորտ

Քանի որ մենք ունեինք Ֆլիկի տարբերակը, մենք ընդունեցինք այդ որոշումը. Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան բացատրել է Չավիի հեռացման հետ կապված իրավիճակը:

«Ժամանակին իրավիճակը մեզ ստիպեց շարունակել համագործակցությունը։ Չավին լեգենդ է, նրա ոգևորությունը դրդեց մեզ հաստատել նրան գլխավոր մարզչի պաշտոնում։

Բայց այն պահից, երբ նա արեց այդ հայտարարությունները (այն մասին, որ «Բարսելոնան» ավելի վատ տնտեսական վիճակում է, քան «Ռեալն» ու եվրոպական մյուս թիմերը), երբ նա էապես փոխեց իր պահանջները, մարզական ղեկավարությունն այլևս այնքան էլ չէր հավատում, որ պետք է շարունակել համատեղ աշխատանքը: Ինձ մոտ այնպիսի զգացողություն առաջացավ, որ թիմին նոր թափ է պետք։

Տնօրենների խորհուրդն իրավունք ունի նման որոշումներ կայացնել կամ փոփոխել դրանք, ինչպես դա արեց ինքը՝ Չավին:

Ես այդ որոշման պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, ինչպես և մյուս բոլոր որոշումների համար, որոնք նա կայացրել է իր թիմի հետ միասին։ Բայց մենք հաշվի ենք առել նաև սպորտային ղեկավարության կարծիքը։ Քանի որ մենք ունեինք Ֆլիկի տարբերակ, մենք ընդունեցինք այդ որոշումը։ Մենք տեսանք, որ նա թիմի մասին ավելին գիտի, քան մենք կարծում էինք, և դա մեզ վստահություն ներշնչեց», - ասել է Լապորտան: