Սպորտ

Հայաստանը երկու մարզադաշտ կկառուցի Վրաստանի հետ սահմանակից մարզերում

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ Հայաստանը 2029թ. անցկացվելիք աշխարհի երիտասարդական առաջնությանն ընդառաջ երկու մարզադաշտ կկառուցի Վրաստանի հետ սահմանակից մարզերում․

«Մենք սերտորեն աշխատում ենք կառավարության հետ։ Ասեմ, որ կառավարությունը երկու ստադիոն կառուցելու հաստատված ծրագիր ունի։ Երկուսն էլ լինելու են Վրաստանի սահմանին մոտ՝ մեկը Դիլիջան-Իջևան հատվածում, մյուսը՝ Լոռում։ Օգտագործվելու է նաև Հանրապետական մարզադաշտը։

Մենք հույս ունենք, որ Ազգային մարզադաշտի ծրագիրը, որի նախնական աշխատանքը արդեն սկսվել է, նույնպես կլինի»,- ասել է ՀՖՖ նախագահը։

Հայաստանը, ըստ նախնական ծրագրի, կօգտագործի 4 մարզադաշտ։