Սպորտ

Մբապեն չի մասնակցի Փարիզի օլիմպիական խաղերին

Փարիզի Օլիմպիական խաղերում Կիլիան Մբապեն չի խաղա Ֆրանսիայի հավաքականի կազմում։ Մբապեն երկուշաբթի օրը կայանալիք խաղերին չի ընդգրկվել Թիերի Անրիի գլխավորած նախնական կազմում: Մբապեն հայտարարել էր Փարիզում կայանալիք խաղերին մասնակցելու ցանկության մասին: Անրին և, նույնիսկ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում էին, որ Մբապեն ընդգրկվի տղամարդկանց օլիմպիական հավաքականի կազմում, բայց նա 25 հոգանոց թիմի կազմում չի ընդգրկվել: Հայտացուցակում ընդգրկվել են Ուորեն Զաիր-Էմերին ՊՍԺ-ից և Բրեդլի Բարկոլան, ինչպես նաև վետերան հարձակվող Ալեքսանդր Լագազետը:

Պատճառը, հավանաբար, Մբապեի ակումբի արգելքն է, որովհետև, ի տարբերություն միջազգային մրցաշարերի, ակումբները պարտավոր չեն թույլ տալ իրենց խաղացողներին մասնակցել տղամարդկանց օլիմպիական մրցաշարերին: