Սպորտ

«Մեր նպատակը լավ ֆուտբոլ ցուցադրելն է»․ Պետրակով

Սլովենիա-Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ՝ հունիսի 3-ին Լյուբլյանայում կայացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի հարձակվող Արթուր Միրանյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Միրանյանը նշել է, որ վերլուծել են մրցակցին, բավականին ուժեղ է, սակայն ունի ինչպես ուժեղ, այնպես էլ թույլ կողմեր: Կփորձեն վաղն օգտագործել նրանց թույլ կողմերը:

Պետրակովի խոսքով՝ դիտել է Սլովենիայի հավաքականի խաղերը, գիտի, որ լավ թիմ ունեն, արժանիորեն դուրս են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված: 

«Մենք լավ հավաք ենք անցկացրել, տղաներից որևէ դժգոհություն չունեմ, նրանք կատարել են իրենց առջև դրված խնդիրները:  Մեր նպատակը լավ ֆուտբոլ ցուցադրելն է, լավ ստուգողական խաղ անցկացնելը: Լավ հնարավորություն է փորձարկելու ֆուտբոլիստներին, ստուգելու նրանց պատրաստվածությունն Ազգերի լիգայի սեպտեմբերյան խաղերից առաջ»,- ասել է մարզիչը:

Մանրամասները՝ տեսանյութում։