Սլովենիա - Հայաստան ընկերական հանդիպումը կսպասարկի Կիպրոսը ներկայացնող մրցավարական անձնակազմը։ Այդ մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Հանդիպման մրցավար է նշանակվել Անդրեաս Արղիրուն, մրցավարի օգնականներ՝ Նիկոս Էղլեզուն և Մարիոս Դիմիտրադիսը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան Դեյան Բելաժիչն է Սլովենիայից:
Սլովենիա - Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 4-ին՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։