Սպորտ

Ժոզե Մոուրինյոն նշանակվել է թուրքական «Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշանակվել է թուրքական «Ֆեներբախչեի» նոր մարզիչ։ Այդ մասին հայտնել են թուրքական ակումբից։

Շաբաթ երեկոյան «Ֆեներբախչեն» հրապարակել է 61-ամյա Մոուրինյոյի տեսաուղերձը, որում նա ասել է «Ֆեներբախչեի» երկրպագուներին․

«Կհանդիպենք վաղը, եկեք միասին սկսենք մեր ճանապարհորդությունը»:

Մինչ այդ, 61-ամյա պորտուգալացին իտալական «Ռոմա»-ի մարզիչն էր, որտեղից նա հեռացել էր հունվարին: