Սպորտ

Կիլիան Մբապեն տեղափոխվում է «Ռեալ». աղբյուր

Իտալացի սպորտային լրագրող ու մեկնաբան Ֆաբրիցիո Ռոմանոն X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Ֆրանսիայի հավաքականի խաղացող Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։ Նա գրել է, որ «Ռեալը» հաջորդ շաբաթ Մբապեին կհայտարարի որպես ակումբի նոր խաղացող։

Իտալացի լրագրողը գրել է, որ Մբապեն արքայական ակումբ տեղափոխվելու իր որոշումը կայացրել է դեռ փետրվարին։