«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Ռեալի» հարձակման գծի ֆուտբոլիստի ծառայություններով:
Marca-ի համաձայն՝ անգլիական ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում բրազիլացի վինգեր Ռոդրիգոյի նկատմամբ։
Նշվում է, որ Կիլիան Մբապեի առաջիկա տրանսֆերի հետ կապված՝ որոշ ակումբներ սկսել են հետևել «Ռեալի» ֆուտբոլիստներին առնչվող իրավիճակին: Համարվում է, որ նրանցից որևէ մեկը կարող է դժգոհ լինել իր նոր դերից:
Մադրիդյան ակումբում Ռոդրիգոյի և մյուս խաղացողների շուրջ ստեղծված իրավիճակը հանգիստ են ընկալում։ «Ռեալի» առաջնային խնդիրը Լուկաս Վասկեսի և Լուկա Մոդրիչի հետ պայմանագրերի երկարաձգումն է: Մյուս ֆուտբոլիստների ապագայի վերաբերյալ որոշումները կկայացվեն ավելի ուշ։