Սպորտ

«Հրաշալի է․ չեմ կարծում, որ կարող է ավելի լավ լինել». Ռոյսը՝ ՉԼ եզրափակիչում կարիերան ավարտելու մասին

Մարկո Ռոյսը խոսել է Չեմպիոնների լիգայի առաջիկա եզրափակչի մասին:

Դորտմունդի «Բորուսիան» հունիսի 1-ին «Ուեմբլիում» կմրցի «Ռեալի» հետ: Սա կլինի Ռոյսի վերջին հանդիպումը գերմանական ակումբի կազմում:

«Հրաշալի է։ Չեմ կարծում, որ կարող է ավելի լավ լինել, քան Չեմպիոնների լիգայի եզրափակիչի վերջին խաղն անցկացնելն ու հաղթելը:

Ես իմ ճանապարհը սկսել եմ Չեմպիոնների լիգայի եզրափակչից՝ «Ուեմբլիում» 2013 թվականին, և եզրափակչով ավարտում եմ 2024 թվականին։ «Դորտմունդում» կարիերան հնարավոր է ավելի վատ ավարտել»,- ասել է 34-ամյա կիսապաշտպանը։