«Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռետքլիֆն ակումբի համար տրանսֆերային աշխատանքի հինգ կանոն է սահմանել, հաղորդում է The Sun-ը: Ըստ աղբյուրի, դրանց էությունը հետևյալն է.
- Նոր տրանսֆերների համար խաղացողների առավելագույն տարիքը պետք է լինի 25 տարեկան
- Գերաստղերի տրանսֆեր չիրականացնել
- Խաղաոճը կսահմանվի տեխնիկական տնօրեն Ջեյսոն Ուիլկոքսի կողմից
- Մարզչին կհարցնեն այն դիրքի մասին, որի համար անհրաժեշտ է ուժեղացում, այլ ոչ թե կոնկրետ խաղացողի:
- Ղեկավարությունը մարզչին կառաջարկի յուրաքանչյուր դիրքի համար երեք խաղացող ընտրելու համար:
2023/2024 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղարկության արդյունքում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը՝ 38 խաղում վաստակելով 60 միավոր: Ընդ որում, «կարմիր սատանաները» դարձել են Անգլիայի գավաթակիր՝ եզրափակիչում 2:1 հաշվով հաղթելով երկրի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»: