Հայ շախմատիստներն առաջատարների շարքում են Վլադիմիր Դվորկովիչի հիշատակին նվիրված «Aktobe Open 2024» շախմատի միջազգային մրցաշարում, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Շանթ Սարգսյանը 6 հնարավորից ունի 5 միավոր և կիսում է 1-3-րդ հորիզոնականները: Մանուէլ Պետրոսյանվաստակել է 4.5 միավոր և կիսում է 4-12-րդ հորիզոնականները: Մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ: