Հայաստանի հավաքականի և Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը վարձավճարով կտեղափոխվի Դյուսելդորֆի «Ֆորտունա»․ հաղորդում է Gladbach LIVE-ը:
Դա հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ «Ֆորտունան» անհավանական կերպով չկարողացավ դուրս գալ Բունդեսլիգա՝ 3-0 հաշվով հաղթելուց հետո պատասխան խաղում պարտվելով «Բոխումին»:
Պարբերականը նշում է, որ եթե թիմը հայտնվեր Բունդեսլիգայում, վարձակալելու մասին խոսք չէր գնա։ Բայց քանի որ «Ֆորտունան» մնացել է երկրորդ Բունդեսլիգայում, ապա տրանսֆերը կկայանա։ Պարբերականը նաև նշում է, որ բազմաթիվ ֆուտբոլիստները հենց այս ճանապարհով են աճ գրանցել և հայտնվել թիմի մեկնարկային կազմում և, նույնիսկ, Գարմանիայի հավաքականի հայտացուցակում։
«Բորուսիա Մյոնխենգլադբախը» մտադիր է այս ամռանը վարձավճարով տալ Ռանոսին, քանի որ չի կարողանում խաղաժամանակ ապահովել նրա համար, առայժմ «Ֆորտունան» ամենահարմար տարբերակն է Ռանոսի համար: