Կարլո Անչելոտին հայտարարել է, որ «Ռեալն» իր վերջին ակումբը կլինի:
64-ամյա մասնագետը «Մադրիդում» աշխատում է 2021 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026-ի ամառը։
«Ֆուտբոլը բարդ է և պարզ։ Բայց ավելի պարզ: Նրա համար պարզապես կիրք է պետք, պետք չէ բարդացնել նրան մոլուցքներով։ Մոլուցքները հիվանդություն են: Բարեբախտաբար, ես դրանք չունեմ: Ես դեռ շատ կիրք ունեմ։
Կարիերաս կավարտեմ «Ռեալում», բայց նախ ցանկանում եմ նվաճել ևս մեկ Չեմպիոնների Լիգա»,- ասել է ԱնչելոտինLa Repubblica-ին տված հարցազրույցում:
Հունիսի 1-ին Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ: