Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝
Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Անդրանիկ Հակոբյան - «Վալենսիա Մ-19» (Իսպանիա)
Դավիդ Դավիդյան - «Փյունիկ»
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Սոլոմոն Ուդո - «Փյունիկ»
Գևորգ Տարախչյան - «Ուրարտու»
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Արթուր Միրանյան – «Նոա»
Էդուարդ Սպերցյանը, Էդգար Սևիկյանը և Նաիր Թիկնիզյանը թիմին կմիանան այսօր՝ ավելի ուշ: Վարազդատ Հարոյանը հավաքականի ճամբար կժամանի վաղը՝ մայիսի 28-ին: Տիգրան Ավանեսյանը Երևան կժամանի հունիսի 3-ին, քանի որ հունիսի 2-ին կկայանա Ռուսաստանի գավաթի խաղարկության սուպերեզրափակիչ «Բալթիկա»-«Զենիթ» հանդիպումը: Այսօր երեկոյան հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:
Հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը Լյուբլյանայում ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի ընտրանու hետ, իսկ հունիսի 7-ին Երևանում, կրկին ընկերական խաղի շրջանակում, ուժերը կչափի Ղազախստանի հավաքականի հետ: