Սպորտ

«Փյունիկը»՝ Հայաստանի 16-ակի չեմպիոն

Երևանի «Փյունիկը» 16-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն։ Առաջնության վերջին տուրում Եղիշե Մելիքյանի թիմը հյուրընկալվեց Գյումրիի «Շիրակին» և առավելության հասավ 1:0 հաշվով։ Գոլի հեղինակ դարձավ Արտակ Դաշյանը։ 

«Փյունիկն» առաջնությունում վաստակած 82 միավորով գլխավորում է աղյուսակը։ «Նոան» 80 միավորով երկրորդն է։